Հունիսի 19-ին՝ ժամը 13:25-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Այսօր գերատեսչությունը տեղեկացրել էր, որ հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:
ՀՀ ՊՆ-ն նաև հերքել էր ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները 10:45-ից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Դիտեք Armenia Today-ի պատրաստած տեսանյութը, թե ինչպես է ապրում Երասխը հունիսի 14-ի գնդակոծությունից հետո։
Այս պահի դրությամբ՝ Ադրբեջանի կողմից հարձակման վտանգ չկա․ Էդվարդ Ասրյան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանի կողմից հարձակման սպառնալիք չկա։ «Այդպիսի վտանգներ, սպառնալիքներ ներկա...