Սումգայիթի դատարանը մայիսի 26-ին ադրբեջանցիների կողմից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայ զինվորականները մեղադրվում էին «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի խախտման» և այդ երկրի տարածքում «ահաբեկչական հարձակում ծրագրելու» մեջ։
Հիշեցնենք, ադրբեջանցիներն առեւանգել էին եւ տեղափոխել Բաքու: Կեղծ քրեական գործով ադրբեջանցի դատախազը հայ զինծառայողների համար 12 տարվա ազատազրկում է պահանջել դատարանից: