Լողափին կարևոր կանոններին չհետևելու դեպքում ստանում արևայրուքն անխուսափելի է Նման պահերին մաշկը հատուկ խնամքի կարիք ունի, ինչը կօգնի հաղթահարել արևից ստացած այրվածքը։ Thesymbol.ru-ն մի քանի խորհուրդ է առանձնացրել։
Կարմրությունը հայտնաբերելուց կամ այրվածք նկատելուց հետո անմիջապես խորհուրդ է տրվում տեղափոխվել ծածկի տակ, փակել մաշկի վնասված հատվածը։ Բորբոքային պրոցեսի զարգացումը կանխելու համար խորհուրդ է տրվում սառը թրջոց դնել մաշկի վնասված հատվածին։
Կարող եք նաև սառը լոգանք ընդունել, բայց առանց օճառ կամ գել օգտագործելու, քանի որ դրանք կգրգռեն մաշկը։
Խորհուրդ է տրվում այրված հատվածին քսեք պանտենոլի, ալոեի էքստրակտի կամ ցանկացած այլ հանգստացնող բաղադրիչ պարունակող կրեմ՝ մաշկը խոնավացնելու համար: Ավելի լավ է հրաժարվել յուղեր պարունակող միջոցներից։
Արևայրուք ստանալուց հետո օրգանիզմը ջրազրկվում է, ուստի անհրաժեշտ է ավելի շատ հեղուկ խմել՝ ջուր կամ կանաչ թեյ: Սա կարագացնի հյուսվածքների վերականգնումը և կմաքրի օրգանիզմը տոքսիններից։ Խորհուրդ է տրվում այրվածք ստանալուց հետո նեղ հագուստ չհագնել, քնաի որ վնասված հյուսվածքները կարող են գրգռել, կարող է առաջանալ երկրորդական վարակ: Ցանկալի են ազատ և լայն զգեստները։