Երևանի «Փյունիկը» ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում հաղթել է Էստոնիայի գավաթի սեփականատեր «Նարվա Տրանս»-ին, հայտնում է ՀՖՖ-ն։
«Հայաստանի ակումբը հաղթել է 3։0 հաշվով (երկու հանդիպումների արդյունքում Փյունիկը հաղթել է 5։0 հաշվով) և դուրս եկել որակավորման հաջորդ փուլ։ Գոլերի հեղինակներ են դարձել Արտակ Դաշյանը, Ժունինյոն և Լուկա Յուրիչիչը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրի 1-ին խաղի շրջանակներում հուլիսի 27-ին երևանյան ակումբը մրցակցի խաղադաշտում կհանդիպի շվեդական «Կալմարի» հետ։ Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին Աբովյանում։