Ստեփանակերտի ջրամատակարարումը վտանգված է, հայտնում է Ստեփանակերտի Ջրմուղ-Կոյուղի ՓԲԸ-ն։
«Մինչև հիմա ունեցած պաշարներով կարողացել են Ստեփանակերտի բնակիչներին շուրջօրյա ջուր մատակարարել: Սակայն շրջափակումը շարունակվելու դեպքում, լուրջ խնդիրներ կլինեն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»: