Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված ու ավելի ուշ մահացած նորածնի մորը մեղադրանք է ներկայացվել, հայտնում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում, տներից մեկի մոտ հայտնաբերված, ավելի ուշ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացած նորածին երեխայի կենսաբանական մոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան այսօր ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 248-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք)»,- գրել է նա:
Աբրահամյանի փոխանցմամբ՝ կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հուլիսի 22-ին հայտնել էինք, որ Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերվել է նորածին երեխա։ Ավելի ուշ տեղեկացրեցինք, որ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում նորածինը մահացել է։