Հուլիսի 22-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա, հայտնում է Shamshyan.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները նշված վայրում՝ մատուռի հարանությամբ, հայտնաբերել են դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ տղա երեխայի։ Ոստիկաններն անմիջապես ահազանգել են «Մարտունու» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանած Մարտունու բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել երեխային և տեղափոխել բժշկական կենտրոն։
Այս պահին ռեանիմոբիլով բժիշկները երեխային պետք է տեղափոխեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Պարեկները սահմանազատել են տարածքը։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ով է երեխայի մայրը։
Մակրոնի հրավերով Փաշինյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հայտնում են...