«Հայաքվե» նախաձեռնությունը, որը ստորագրություններ է հավաքում Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծն ԱԺ ներկայացնելու համար, հավաքել է 54 800 ստորագրություն, միջանկյալ տվյալները ներկայացնելիս հայտարարել է «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Նախորդ շաբաթ 38500 էր արդյունքը, մեկ շաբաթվա ընթացաքում միացել է 16 300 քաղաքացիներ, 54 800 քաղաքացիներից 24 660-ը Երևանում, 29380-ը ՀՀ մարզերում և 760 քաղաքացի միացել է էլեկտրոնային ստորագրահավաքի միջոցով»,- հայտարարել է Չալաբյանը։
Մինչև օգոստոսի 19-ը կազմակերպիչները ստորագրահավաքի արդյունքների վերաբերյալ գրավոր հայտարարություն կուղարկեն ԿԸՀ՝ փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար։ ԿԸՀ-ից եզրակացությունը ստանալուց հետո, որի պատրաստումը տևում է 30 օր, շարժումը նախագիծը կուղարկի Ազգային ժողով։ Դրանից հետո խորհրդարանը պարտավոր կլինի այն քննարկել լիագումար նիստում և հանձնաժողովներում, պարզաբանել է նախաձեռնության անդամ, փաստաբան Արամ Պետրոսյանը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ նախաձեռնությունը ստորագրահավաքի երեք շաբաթվա ընթացքում հավաքել է 38 500 ստորագրություն։ Հունիսի 29-ին «Ազատ Արցախ-Հայկական հանրաքվե» շարժումն սկսել է ստորագրահավաք։