Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի հրամանատարության հետ քննարկել է օպերատիվ իրավիճակը ադրբեջանա-հայկական սահմանին և Լեռնային Ղարաբաղում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հասանովը հայտարարել է, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները իբր ռադիոխոչընդոտներ են ստեղծել մարդատար ինքնաթիռների արբանյակային նավիգացիոն համակարգերի նկատմամբ և «համապատասխան ցուցումներ է տվել օդանավի անվտանգությունն ապահովելու համար»։
Նա նաև հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների ինժեներական գործունեությանը։