Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվի միջազգային նորմերին համապատասխան, հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։
«Չինական կողմը միշտ ուշադրություն է դարձնում Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, զարգացումներին և իր մտահոգությունն է հայտնում ներկայիս իրավիճակի ու հետևանքների վերաբերյալ։ Այս հարցը պետք է լուծվի միջազգային նորմերին համապատասխան՝ ապահովելով տարածաշրջանային խաղաղությունը, մարդկանց բարգավաճումը»,- նշել է դեսպանը։
Նա հավելել է, որ չինական կողմն աջակցում է այդ նպատակին հասնելու ցանկացած դիվանագիտական ջանքի ու պատրաստ է իր կառուցողական ներդրումն ունենալ այդ հարցում։
Մանրամասները՝ տեսանյութում։