Դերասանուհի Անջելինա Ջոլին կրկին հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում, գրում է Spletnik.ru-ն։
Այս անգամ դերասանուհին իր կերպարով Նյու Յորքում գրավել է լրագրողների ուշադրությունը։ Նա զբոսանքի է դուրս եկել բրդյա տաք վերարկուով, այն դեպքում, երբ Նյու Յորքում այս շրջանում +26 աստիճան տաքություն է։
Նշվում է, որ օրեր առաջ Ջոլիին նկատել էին եղանակին ավելի համապատասխան հանդերձանքով։ Չնայած այն հանգամանքին, որ հագուստն այս անգամ տարբեր է եղել, աքսեսուարները մնացել են նույնը։