Ավոկադոն իսկական սուպերսնունդ է, որը պաշտում են բոլոր նրանք, ովքեր ձգտում են բալանսավորված սնվել, գրում է Thevoicemag.ru-ն։
Ավոկադոյի կտորները տոստի վրա ոչ միայն էսթեթիկ, այլև իսկապես օգտակար են: Ավոկադոն հարուստ է առողջ չհագեցած ճարպերով և այլ օգտակար սննդանյութերով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով:
Շատերը հաճախ հակված են ամեն ինչի մեջ ավոկադո ավելացնել և ընդհանրապես չեն հետևում սպառված քանակին: Բայց ավոկադոն բավականին կալորիական է, ինչը նշանակում է, որ չափազանց մեծ քանակությունը օգուտ չի բերի, ընդհակառակը, կիլոգրամներ կավելացնի։
Առողջ քաշի համար խորհուրդ է տրվում օրական միայն կես ավոկադո ուտել։