Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և փոխվստահության ամրապնդմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այս իրավիճակում, անշուշտ, նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը։ Ամեն դեպքում չի նպաստում նաև տարածաշրջանում, այսպես ասենք, փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը»,-ընդգծել է նա։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի գործառույթները և բծախնդիր և հետևողական կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ»,-շեշտել Է Պեսկովը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ սեպտեմբերի 11-20-ն կանցկացվեն «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժություններ։ Պենտագոնից հայտնել են, որ զորավարժությանը կմասնակցեն 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգուշավորություն է առաջացնում։
Ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված էր նաև Հայաստանը: Որոշ ժամանակ անց, սակայն, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրել էր հաղորդագրությունը, և Հայաստանն այլևս մասնակիցների ցանկում ներառված չէր: