Սեպտեմբերի 9-ին Թուրքիայում կայացել է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպումը, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
49-րդ րոպեին Նաիր Տիկնիզյանի փոխանցումով հաշիվը բացել է Արտակ Դաշյանը։ Թուրքիայի ընտրանին խաղը փրկել է հանդիպման վերջնամասում. 88-րդ րոպեին Բերթուգ Յիլդիրիմը հավասարեցրել է հաշիվը։
«Թուրքիայի հավաքականը հինգ հանդիպումներից հետո վաստակել է 10 միավոր և պահպանել առաջատարի դիրքը խմբում։ Խորվաթիան երեք հանդիպումներում վաստակել է 7 միավոր, Հայաստանն ունի նույնքան միավոր, բայց չորս խաղում։
Մարտի 25-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում պարտվել էր Թուրքիայի ընտրանուն։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղն ավարտվել էր 1։2 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի հավաքականի։
Եվրոպայի Մ22 առաջնություն․ 5 հայ բռնցքամարտիկ եզրափակչում է
Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Եզրափակիչ...