Սեպտեմբերի 9-ին Թուրքիայում կայացել է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպումը, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
49-րդ րոպեին Նաիր Տիկնիզյանի փոխանցումով հաշիվը բացել է Արտակ Դաշյանը։ Թուրքիայի ընտրանին խաղը փրկել է հանդիպման վերջնամասում. 88-րդ րոպեին Բերթուգ Յիլդիրիմը հավասարեցրել է հաշիվը։
«Թուրքիայի հավաքականը հինգ հանդիպումներից հետո վաստակել է 10 միավոր և պահպանել առաջատարի դիրքը խմբում։ Խորվաթիան երեք հանդիպումներում վաստակել է 7 միավոր, Հայաստանն ունի նույնքան միավոր, բայց չորս խաղում։
Մարտի 25-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում պարտվել էր Թուրքիայի ընտրանուն։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղն ավարտվել էր 1։2 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի հավաքականի։