«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանում մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Նոբույուկի Ցուջին։
«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկում է իր աշնանային համերգաշարը աշխարհահռչակ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի երկար սպասված մենահամերգով։ Համերգը կկայանա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ծրագրում են Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի սոնատ №14, դո-դիեզ մինոր, երկ 27, №2, «Լուսնի սոնատ» գործերը, ինչպես նաև
Ֆերենց Լիստի Սփոփանք S172/R12 №2 Un poco più mosso, «Դեգերումի տարիներ»-II, Իտալիա, S162/R10-Վենետիկ և Նեապոլ գործերը։ Ծրագրում ընդգրկված են Մորիս Ռավելի «Մենուետ Հայդնի անվամբ», «Պավաննա ննջեցյալ արքայադստերը», «Ջրի խաղը» ստեղծագործությունները։ Ծրագրում կլինի նաև Նիկոլայ Կապուստինի ստեղծագործությունը (8 կոնցերտային էտյուդ, երկ 40):