Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Կիրիլ Կուլակովը Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար Զաքիր Հասանովի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանք հանդիպել են Բաքվում։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Օլեգ Սալյուկովը։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց: