Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանում կայացած միջազգային մրցաշարում, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հայ մարզիկներից իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել Անի Հովսեփյանը, Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը, իսկ Բարեղամ Հարությունյանը վնասվածքի պատճառով բավարարվել է բրոնզե մեդալով։
Ֆեդերացիայից հայտնում են, որ բռնցքամարտիկները Հունաստանի մրցաշարին մասնակցում էին մարզիչներ Արման Հարությունյանի և Վաչե Վարդայանի գլխավորությամբ։ Թիմի հետ մրցավայրում էր նաև ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը։
Հավելենք, որ միջազգային մրցաշարը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-17-ը՝ Աթենքում։
Ադելիա Պետրոսյանը դարձել է գեղասահքի Ռուսաստանի կրկնակի չեմպիոն
Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձել է Ռուսաստանի գեղասահքի առաջնության հաղթող, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Օմսկում կայացած առաջնությունում...