Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանում կայացած միջազգային մրցաշարում, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հայ մարզիկներից իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել Անի Հովսեփյանը, Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը, իսկ Բարեղամ Հարությունյանը վնասվածքի պատճառով բավարարվել է բրոնզե մեդալով։
Ֆեդերացիայից հայտնում են, որ բռնցքամարտիկները Հունաստանի մրցաշարին մասնակցում էին մարզիչներ Արման Հարությունյանի և Վաչե Վարդայանի գլխավորությամբ։ Թիմի հետ մրցավայրում էր նաև ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը։
Հավելենք, որ միջազգային մրցաշարը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-17-ը՝ Աթենքում։
Խաչանով-Ռուբլյով զույգը դուրս է եկել Շանհայում ընթացող Masters մրցաշարի 1/8 եզրափակիչ
Ռուսաստանում հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Շանհայում ընթացող Masters շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ, հայտնում է Պրոֆեսիոնալ թենիսիստների...