Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի տղամարդկանց հավաքականը միավորների հաշվարկով առաջինն է, տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվական ծառայությունից։
Փոխչեմպիոնի պատվին է արժանացել Հայաստանը ներկայացնող Վարազադատ Լալայանը: Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկած Գոռ Մինասյանը կանգնել է պատվանդանի երրորդ աստիճանին։ Պոկում վարժությունում Վարազդատը Լալայանը նվաճել է բրոնզե, իսկ Գոռ Մինասյանն արծաթե մեդալ: Սիմոն Մարտիրոսյանն արժանացել է արծաթե մեդալի:
Սեպտեմբերի 16-ին ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդ Գարիկ Կարապետյանը փոքր արծաթ էր նվաճել։
Առաջնությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-17-ը, Հայաստանը ներկայացնում էր 14 մարզիկ։ ԿԳՄՍ նախարարությունը սեպտեմբերի 4-ին հրապարակել էր նրանց անունները։
Ավելի վաղ նույն առաջնությունում փոքր ոսկի էր նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը, իսկ փոքր բրոնզ՝ Ռաֆիկ Հարությունյանը։ Օգոստոսին Հայաստանի հավաքականը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գրավել էր առաջին տեղը, իսկ հուլիսին Քիշնևում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում թիմային հաշվարկում զբաղեցրել էր առաջին տեղը։