Սեպտեմբերի 20-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աղոթք է բարձրացրել Հարավային Կովկասում խաղաղության համար, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։
«Երեկ ես տագնապալի լուր ստացա Լեռնային Ղարաբաղից՝ Հարավային Կովկասում, որտեղ առանց այն էլ կրիտիկական հումանիտար իրավիճակը այժմ վատթարացել է նոր զինված բախումներով։ Ես հրատապ կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը լռեցնել զենքերը և գործադրել բոլոր ջանքերը՝ ի շահ ժողովրդի և մարդկային արժանապատվության հարգման խաղաղ լուծումներ գտնելու համար»,- ասել է Պապը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է 27 զոհի և 200 վիրավորների մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: