ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից արձագանքել են Armenia Today-ի հրապարակմանը, որով, հղում անելով մեր աղբյուրներին, գրել էինք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը։
«Տվյալ տեղեկատվությունը բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,-Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտնել է էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։
Այսօր հայտնել էինք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը։