Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երկրի ներքին գործերի նախարարության և խորհրդարանի շենքի մոտ պայթյուններ են են եղել, հայտնել է Al Arabiya-ն։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան պայթյունները ահաբեկչության փորձ է որակել։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով երկու ոստիկան Է տուժել։
Թուրք լրագրողների տվյալներով՝ Անկարայում խորհրդարանի և ՆԳՆ շենքերի առջև ծանր տեխնիկա է դուրս բերվել, տարածքը հսկում են հատուկջոկատայինները: Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «երկու ահաբեկիչ մարդատար մեքենայով մոտեցել են նախարարության շենքին, Տղամարդկանցից մեկը պայթեցրել է իրեն, մյուսին հաջողվել է վնասազերծել»։