ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։
«Արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. Ստեփանակերտ (Խանքենդի) քաղաքում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ։ Տուժածներ չկան»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստի առնչությամբ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող «Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումներին» սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարման շարունակման մասին։
Գերատեսչության տվյալներով՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ 76 միավոր զրահատեխնիկա, 92 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 111 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, 95 միավոր դաշտային հրետանային հրացաններ և հրթիռային համակարգեր և ականանետեր, ավելի քան 6,300 միավոր հրետանային և հակահրթիռային զենք, տանկային զենքեր, մոտ 14,4 մլն զինամթերք։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ՝ եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։