Կանադա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Լոուրենսը հրաժարական է տվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո, հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։
«Պատգամավոր Ֆիլիպ Լոուրենսը հրաժարական է տավել Կանադա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խմբի նախագահի պաշտոնից՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից և դրան հաջորդած բնիկ հայ բնակչության բռնի գաղթից հետո։ Մենք ողջունում ենք պարոն Լոուրենսի սկզբունքային որոշումը և կոչ ենք անում Կանադայի բոլոր ընտրված պաշտոնյաներին դադարեցնել հարաբերություններն Ադրբեջան պետության և նրա բռնապետական ռեժիմի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 30-ին հայտնել էինք, որ Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խումբը դադարեցրել է գործունեությունը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
Էրդողանը փակ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ...