Ամերիկայի «հայտնագործության» մասին ծովագնաց Քրիստոֆեր Կոլումբոսի նամակի բնօրինակն աճուրդում կվաճառվի նախնական 1,5 միլիոն դոլարով, գրում է The Guardian-ը։
Նշվում է, որ Կոլումբոսը նամակը գրել է 1493 թվականին, մինչ աճուրդն այդ փաստաթուղթը շվեյցարական մասնավոր հավաքածուում էր ավելի քան 100 տարի։
Իր նամակում ծովագնացը նկարագրել է բնությունը և տեղի բնակիչներին, որոնց նա անվանել է «հիմարների նման»։ Ըստ հրատարակության՝ պատմաբանները փաստաթուղթը դիտարկում են որպես եվրոպական գաղութացման քարոզչություն։ Կոլումբոսի կենսագիր, պրոֆեսոր Ֆելիպե Ֆերնանդես-Արմեստոն ձեռագիրն անվանել է ճանապարհորդության առաջին պատմություն, որը «փոխեց աշխարհը»: