Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարները կարող են վերսկսել իրենց բիզնեսը Հայաստանում։
«Հոկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունենալու հանդիպում Էկոնոմիկայի նախարարության թիմի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների միջև: 40-ից ավելի գործարար արդեն գրանցված է: Գրանցումը շարունակվում է, բոլոր ցանկացողները կարող են մասնակցել հանդիպմանը»,- ասել էնա:
Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
Տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 22-ին՝ ըստ ԿԲ տվյալների
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 22-ին, կազմել է 389,76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,31 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի...