Բժիշկ Եկատերինա Վոլկովան պատմել է սննդակարգի սովորությունների մասին, որոնք կարող են օգնել պահպանել կազմվածքն ու առողջությունը հասուն տարիքում, գրում է Ռիա Նովոստին։
Ըստ նրա, հենց սսնդակարգի սովորություններն են որոշում էներգիայի քանակը, աղեստամոքսային տրակտի աշխատանքը, հորմոնալ համակարգը և նույնիսկ տրամադրությունը։ Վոլկովան նշում է, որ դա հատկապես նկատելի է դառնում 40-ն անց մարդկանց մոտ։
Չափազանց կարևոր է սպիտակուցի պարբերաբար օգտագործումը։ Դա տալիս է և՛ հագեցվածության զգացողություն և՛ օգտակար կալորիաներ, որոնք չեն կուտակվում կոնքերում և փորում։
Պակաս կարևոր դեր չեն խաղում նաև ճարպերը։ Բժիշկը նշում է, որ դրանք անհրաժեշտ են օրգանիզմի բոլոր համակարգերի գործունեության համար, թույլ են տալիս մնալ էներգիայով լի։ Աղիների նորմալ միկրոֆլորայի պահպանման համար սննդակարգում անհրաժեշտ են բանջարեղենները։ Ցանկալի է դրանք օգտագործել ամեն ուտելուց։
«40-ից հետո պետք է յոդ։ Դա պահպանում է լիբիդոն և կաթնագեղձերի առողջությունը։ Վիտամին B12-ը օգնում է խուսափել դեպրեսիայից, ինչպես նաև վիտամին B6-ը, որը նույնիսկ ընդունված է անվանել “երջանկության վիտամին» – հավելել է Վոլկովան։
Բացի սա, մասնագետը խորհուրդ է տվել չմոռանալ կալցիի մասին, որը պարունակվում է կաթնամթերքներում, սալորում, տերևային բանջարեղեններում, գունավոր կաղամբում և հավկիթներում։