Իրանի ցամաքային ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել երկրի կենտրոնական շրջաններում, հայտնում է IRNA-ն։
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են տարբեր զորամասերի մարտական հնարավորությունները գնահատելու և նոր զինատեսակներ փորձարկելու նպատակով։
Զորավարժությունները մեկնարկել են Սպահան նահանգի Նասրաբադ շրջանում։ Գործակալության տվյալներով՝ դրանց մասնակցում են հետևակային, զրահատեխնիկա, հրթիռային, հրետանային, ավիացիոն ստորաբաժանումներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։