Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ասիմ Մունիրիի հետ քննարկել է երկու երկրների միջև տարբեր ուղղություններով հարաբերությունները զարգացումը, այդ թվում՝ ռազմական ոլորտում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ալիևը կարևորել է համատեղ զորավարժությունների անցկացումը:
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը և ռազմածովային ուժերը Մեծ Բրիտանիայի, Հորդանանի, Պակիստանի, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ համատեղ զորավարժություններ էին անցկացրել 2022թ. ամռանը:
Հոկտեմբերի 23-25-ը Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ մարտավարական զորավարժություններ էին անցկացրել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Բաքու քաղաքում, Նախիջևանի և Արցախի օկուպացված տարածքներում: