ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոյեմբերի 2-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նոյեմբերի 1-ի համեմատ նվազել է 0.02 դրամով՝ կազմելով 402.37 դրամ։ Եվրոյի փոխարժեքը ավելացել է 3.40 դրամով և կազմել 427.88 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.32 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 490.61 դրամ՝ աճելով 2.15 դրամով։