Դերասան Ռոբերտ Դե Նիրոյի ընկերությանը պարտավորեցրել են 1,2 մլն դոլար վճարել նրա նախկին անձնական օգնական Գրեհեմ Չեյզ Ռոբինսոնին գենդերային խտրականության ենթարկելու, աշխատանքային, այսպես ասած, թունավոր միջավայր ստեղծելու և հետապնդումների համար, հայտնում է Associated Press-ը։
Նման որոշում են կայացրել երդվյալ ատենակալները։ Ընդ որում, Դե Նիրոյի անձնական պատասխանատվությունն այդ չարաշահումների համար չի հաստատվել։
Հետաքրքիր է, որ առաջինը դատական հայց է ներկայացրել ինքը՝ Դե Նիրոն։ Նա պնդում էր, որ Ռոբինսոնն իրենից գողացել է ավելի քան 450 հազար դոլար, որը ծախսել է ճանապարհորդության և անձնական իրեր ձեռք բերելու վրա, ինչպես նաև չարաշահել է իր վստահությանը: