Առաջիկա 6 ամսում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կմեկնարկի էլեկտրաէներգիայի համատեղ փոխանակումը, այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը, հայտնում է Pars today-ը:
Նա լրագրողներին հայտնել է Իրան-Ռուսաստան էլեկտրացանցերի ստեղծման մասին, որը ներառում է Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը։
«Ադրբեջանի Հանրապետության երթուղին իրագործման առումով շատ ավելի հեշտ է թվում և ցանցի զարգացում չի պահանջում: Այս առումով շատ լավ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս երկրի և Ռուսաստանի հետ»,- ընդգծել է նախարարը։
Էներգետիկայի նախարարը պարզաբանել է, որ Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը հատուկ ծրագրեր է նախատեսել հարեւան երկրների հետ էլեկտրաէներգիայի փոխանակման ոլորտում՝ կապված այս ոլորտում տեխնիկական և ինժեներական ծառայությունների և ապրանքների արտահանման հետ։