«Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով ԱՄՆ Կոնգրեսի լսումներին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան աշխատում են Հայաստանի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցների վրա։
«Կարող են լինել լրացուցիչ կետեր, որոնց մենք՝ եվրոպացիներս, կարող ենք անդրադառնալ ՀՀ անվտանգության համար: Ֆրանսիան հայտարարել էր մի քանի նշանակալի ներդրման մասին։ Մենք դիտարկում ենք մեր ունեցած բոլոր գործիքները։ Ես չեմ պատրաստվում կանխորոշել որևէ պատժամիջոցների (Ադրբեջանի դեմ) կիրառում, բայց դա, անշուշտ, գործիք է մեր զինանոցում»,- նշել է նա:
Օ’Բրայենը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ն և Եվրոպան Հայաստանին Տրանսատլանտյան համայնքին մերձեցնելու ծրագիր են մշակում։
«Նախագահ ֆոն դեր Լայենը (Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն) հրապարակավ ասել է, որ մտադիր է հանդիպել ԱՄՆ-ի և Հայաստանի հետ՝ Հայաստանը մեր համայնքներին ավելի մոտեցնելու նպատակով։ Քննարկել ենք սա վարչապետ Փաշինյանի հետ ընդամենը մի քանի օր առաջ, և մենք մշակում ենք, թե դա ինչ տեսք կունենա: Այն առաջարկը, որը Եվրամիությունը կարող է անել առևտրային նախապատվությունների, տնտեսական դասավորվածության և միասնական շուկա մուտք գործելու առումով, աներևակայելի կարևոր է: Մենք կարող ենք օգնել դրան»,- ասել է նա:
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 23-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...