Արմեն Աշոտյանը կմնա կալանավորված, պաշտպանների բողոքը մերժվել է, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվել է և նրա նկատմամբ կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ։ Որոշումը դեռ չենք ստացել»,- գրել է նա։
Հոկտեմբերի 11-ին Արմեն Աշոտյանի կալանքը 3 ամսով երկարացվել էր։ Հունիսի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման պատճառների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ հունիսի 16-ին Աշոտյանը երկու ամսով կալանավորվել էր։ Օգոստոսի 15-ին Աշոտյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր։
ՀՀԿ փոխնախագահին մեղադրանք էր առաջադրվել դեռ 2022 թվականի նոյեմբերին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։