«Սև ուրբաթ»-ն այս տարի մեկնարկում է նոյեմբերի 24-ին: Հինգշաբթիից լույս ուրբաթի գիշերը շատ խանութներ արդեն սկսում են իրենց զեղչերը։ Դրանց տևողությունն ամեն խանութ որոշում է ինքնուրույն։ Որոշ վայրերում «Սև ուրբաթ»-ը կարող է տևել մեկից երեք օր, մինչդեռ մյուսները շարունակում են զեղչել հաջորդ շաբաթվա ընթացքում՝ մինչև նոյեմբերի 30-ը:
Armenia Today-ի խմբագիրներն պատրաստել են առաջարկություններ ընթերցողների համար, որոնք կօգնեն խուսափել անցանկալի ծախսերից «Սև ուրբաթ» և «Կիբեր երկուշաբթի» օրերին, ինչպես նաև կանխել խարդախների կողմից քարտային տվյալների գողությունը։ Իր խորհուրդներով կիսվել է նաև Ակբա բանկը։
Armenia Today-ը խորհուրդ է տալիս
1. Նախապես պատրաստվեք
1.1. Կազմեք անհրաժեշտ ապրանքների ցանկ, մի ընկեք «երեքը մեկի գնով» կամ «երեքը երկուսի գնով» ակցիաների ազդեցության տակ: Անհրաժեշտ իրերի ճշգրիտ ցանկը թույլ կտա խուսափել ամեն ինչ գնելուց և գումար ծախսելուց այն ապրանքների վրա, որոնք ապագայում ձեզ անհրաժեշտ չեն լինի։ Պետք է հաշվի առնել նաև, որ ցածր գինը կարող է վկայել վաճառվող ապրանքի կեղծ կամ թերի լինելու մասին։
1.2. Գրանցվեք առցանց խանութում նախապես, ավելացրեք գնումներ ձեր զամբյուղում և կատարեք գնումներ զեղչերի օրը։
Լայֆհաք. այս օրը կարելի է ամանորյա նվերներ գնել շահավետ գնով կամ ընկերների հետ միասին գնումներ կատարել՝ մեծ զեղչ ստանալու համար՝ հաշվի առնելով, որ շատ կայքեր որոշակի գնումների դեպքում զեղչեր և բոնուսներ են տալիս։
2. Համեմատեք ապրանքների գները «Սև ուրբաթ»-ից մեկ շաբաթ առաջ
Մասնագետները խորհուրդ են տալիս «Սև ուրբաթ»-ից մեկ շաբաթ առաջ գրանցել այն ապրանքների գները, որոնք գնորդը մտադիր է գնել՝ հասկանալու համար, թե արդյոք առցանց խանութը բարձրացրե՞լ է այդ ապրանքների գները զեղչի օրվա համար։ Պետք է ուշադրություն դարձնել նաև առաքման ծախսերին։
3. Զգուշացե՛ք կեղծ կայքերից: Զեղծարարները կարող են հեշտությամբ ստեղծել առցանց խանութների պաշտոնական կայքերին նման կայքեր՝ առաջարկելով անհավանական զեղչեր:
Վտանգի տակ են վարկային և դեբետային քարտերի սեփականատերերը․ խարդախները, ցանկության դեպքում, կարող են ստանալ ձեր տվյալները՝ «զոհի» անունը և հասցեն, քարտի համարը և անվտանգության ծածկագիրը (CVV), այնուհետև դրանք վաճառել darknet-ում:
Հայաստանի դեպքում փորձագետներն առանձնացնում են երկու խումբ, որտեղ նկատվում են խաբեության առավել հաճախակի դեպքեր։ Առաջինը ֆիշինգ կայքերն են, որոնք գործող իրական ծառայությունների իմիտացիա են։ Օրինակ՝ խաբեբաները «Հայփոստ» կամ «Իդրամ» կայքերի կեղծ կրկնօրինակ էջեր են ուղարկել List.am-ում գնումներ կամ ապրանքներ վաճառող օգտատերերին, որոնց միջոցով նրանք փորձել են գումար գողանալ գնորդներից։ Երկրորդ խումբը, ըստ մասնագետների, ներառում են սոցիալական ցանցերի, հաղորդակցման հավելվածների կամ ուղղակի զանգի միջոցով անձնական տվյալների կորզման դեպքերը։
4. Բջջային հեռախոսներով գնումներ կատարելիս կրկնակի ստուգեք կայքերը, որոնք մատնանշում է վաճառողը
Idram-ի փորձագետներն անցյալ տարի հորդորում էին խուսափել կասկածելի առաջարկներով նամակների վրա գործողություններից. այս դեպքում անհրաժեշտ է նաև բացել առկա հղումը ձեր համակարգչում և ուսումնասիրել այն։ Եվ դա պետք է արվի՝ ելնելով նրանից, որ բջջային հեռախոսով դիտելիս ողջ տեղեկատվությունը կարող է չարտացոլվել, օրինակ՝ չցուցադրվի իրական հասցեն, որտեղից ստացվել է հղումով նամակը։
Պետք է նաև հիշել, որ ձեր համակարգչում կասկածելի կայքեր բացելիս պետք է խուսափել ոչ միայն կասկածելի գործողություններից, այլև մկնիկի անհարկի սեղմումներից, քանի որ չարամիտ ծրագրերը կարող են ներթափանցել ձեր համակարգիչ՝ առանց հատուկ գործողություններ կատարելու:
5. Հեռախոսով մի՛ տրամադրեք քարտի տվյալները, որքան էլ որ հարցումը վստահելի թվա
Կարևոր է իմանալ, որ բանկի աշխատակիցները երբեք սեփական նախաձեռնությամբ չեն կապվում հաճախորդի հետ և չեն պահանջում որևէ գաղտնաբառ կամ անձնական տվյալ: Այնուամենայնիվ, եթե անհրաժեշտություն կա համոզվելու, որ հեռախոսի մյուս կողմում կա բանկային համակարգի աշխատակից, ապա խորհուրդ ենք տալիս անպայման ճշտել, թե որ ընկերության որ բաժնի աշխատակիցն է կապվել ձեզ հետ, ընդհատել զանգը, զանգահարել հեռախոսին (համարը նշվում է ընկերության պաշտոնական կայքերում) և շարունակել զրույցը:
Եթե հաճախորդն օգտվում է acba digital հավելվածից, խորհուրդ է տրվում անմիջապես բլոկավորել բանկային քարտը և կապ հաստատել բանկի կոնտակտային կենտրոնի հետ:
6. Ստեղծեք գնման սահմանաչափով վիրտուալ քարտ
Նման քարտը նախատեսված է հատուկ ինտերնետում առցանց վճարումների համար, և դրա հետ կատարվող գործարքների ընթացքում դրա անվտանգության մակարդակն ավելի բարձր է, քանի որ պարտադիր չէ բացահայտել հիմնական քարտի մանրամասները: Խորհուրդ է տրվում նաև գնումներ չկատարել կրեդիտ քարտով։
7․ Ի՞նչ ապրանքներ են խորհուրդ տալիս փորձագետները գնել «Սև ուրբաթ»-ին
Լայնածավալ վաճառքների ժամանակ մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել իսկապես անհրաժեշտ գնումներին, ինչպես նաև կանոնավոր օգտագործվող ապրանքներին։ Օրինակ՝ նվերներ ընտանիքի, ընկերների, մտերիմների և գործընկերների համար, Ամանորի և Սուրբ Ծննդյան համար, հայտնի ապրանքանիշերի ապրանքներ, որոնք վաղուց էիք ցանկանում գնել նույնիսկ առանց զեղչի (հեռախոսներ, նոութբուքեր, կոշիկներ, էլեկտրոնիկա):
Ապրանքները զեղչով գնելիս խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետին։
Ավանդույթը եկել է ԱՄՆ-ից, որտեղ Գոհաբանության տոնից հետո սկսվում է «Սև ուրբաթ»-ը։ Այս անվանումն առաջացել է «սևի մեջ» արտահայտությունից, որը նշանակում է շահույթ ունենալ: 1980-ականներից «Սև ուրբաթ»-ի գաղափարը տարածվել է ամբողջ Ամերիկայում։ Այս օրն ընկալվում է որպես առևտրի և խանութների համար բարձր շահույթի օր:
Հայաստանը վերջին տարիներին միացել է ակցիային։ «Սև ուրբաթ»-ին ընդառաջ Հայաստանում որոշ խանութներ և ապրանքանիշեր հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին՝ առաջարկելով զգալի զեղչեր։ Որպես կանոն, ակցիային միանում են Երևանի այնպիսի առևտրի կենտրոններ, ինչպիսիք են Dalma Garden Mall-ը, Rio Mall-ը, Mega Mall-ը, Yerevan Mall-ը և Rossia Mall-ը: Կենցաղային տեխնիկայի խանութներում ևս գործում են զեղչեր։
Ակբա բանկը խորհուրդ է տալիս
Զգուշանալ կեղծ կայքերից
Զեղծարարները կարող են հեշտությամբ ստեղծել առցանց խանութների պաշտոնական կայքերին նման կայքեր՝ առաջարկելով անհավանական զեղչեր: Համոզվե՛ք, որ կայքն անվտանգ է։ Ստուգե՛ք կայքի URL հասցեն։ Երբեք գնումներ մի՛ կատարեք այնպիսի կայքերից, որոնց URL հասցեի սկզբում գրված չէ «https»։ Վերջինիս ձախ կողմում պետք է առկա լինի նաև «կողպեք» նշանը, որն անվտանգության առկայության նշան է։
Զգուշանալ կեղծ նվերների կամ անհավանական ցածր գին ունեցող ապրանքների առաջարկներից
Դրանք, որպես կանոն, խաբեություն են և փորձում են դրդել ձեզ վճարել ապրանքների դիմաց, որոնք չեն առաքվելու։ Այս կայքերը, ամենայն հավանականությամբ, նման եղանակով կորզում են Ձեր քարտի տվյալները` հետագայում զեղծարար նպատակներով օգտագործելու նպատակով:
Զգուշանալ հավելվածների միջոցով անծանոթ հեռախոսազանգերին, էլեկտրոնային նամակներին պատասխանելուց կամ ստացված հաղորդագրություններում առկա հղումներով անցնելուց
Եթե Ձեզ խնդրում են տրամադրել կամ հաստատել անձնական տեղեկատվություն, ինչպիսիք են, օրինակ, գաղտնաբառերը, գրանցման կոդերը, մեկանգամյա օգտագործման կոդը (OTP), քարտի ամբողջական թվանշանները, վավերականության ժամկետը, CVV կոդը և այլն։ Խնդրի առկայության դեպքում անհրաժեշտ է բանկի հետ կապ հաստատել միայն բանկի պաշտոնական կայքէջի «կապ մեզ հետ» բաժնում նշված հեռախոսահամարներով:
Ռիսկը նվազեցնելու համար գնումներ կատարելուց առաջ ստուգել՝ արդյո՞ք կայքն ապահովված է 3DS նույնականացման հնարավորությամբ, ինչպես նաև առաջին խորհրդում նշված հնարավորություններով։ Անհրաժեշտ է նաև ուշադիր ստուգել բանկից ստացած SMS հաղորդագրության տվյալները՝ համոզվելու համար, որ քարտից գանձվել է ճիշտ չափի գումար։
Առանց գնման կամ գործարքի քարտից գումար հանելու դեպքում, խնդրի առկայության դեպքում անհրաժեշտ է բանկի հետ կապ հաստատել միայն բանկի պաշտոնական կայքէջի «կապ մեզ հետ» բաժնում նշված հեռախոսահամարներով:
Եթե հաճախորդն օգտվում է acba digital հավելվածից, խորհուրդ է տրվում անմիջապես բլոկավորել բանկային քարտը և կապ հաստատել բանկի կոնտակտային կենտրոնի հետ:
Բանկը «սև ուրբաթին» ընդառաջ հաճախորդների համար պատրաստել է հատուկ առաջարկ, որի շրջանակում 2023թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 21-ը ներառյալ American Express Cashback քարտերը տրամադրվելու են առանց սպասարկման միջնորդավճարի (քարտի գործողության ողջ ժամկետի համար), իսկ 100,000 ՀՀ դրամ և ավելի վճարումներ իրականացրած հաճախորդներին, բացի ստանդարտ եղանակով տրամադրվող քեշբեքից, Ակբա բանկի կողմից կտրամադրվի 5,000 ՀՀ դրամի չափով լրացուցիչ միանվագ քեշբեք գումար:
Armenia Today-ը մաղթում է հաճելի և շահավետ գնումներ։