Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, կազմակերպության երկրների մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում ևս երկու կարևոր միջոցառում է անցկացվելու. Նախագահների մակարդակով ԵԱՏՄ Գերագույն խորհուրդը դեկտեմբերի 25-ին է, իսկ 26-ին սպասվում է ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը»,- հայտնել է ՏԱՍՍ-ը գլխավոր քարտուղարի խոսքերը։
Լեբեդևը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 26-ին իր գործընկերներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ ոչ պաշտոնական հաղորդակցության և ընթացիկ հարցերի քննարկման համար։
Նոյեմբերի 29-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփումներ չկան։ Նա նշել էր, որ Փաշինյանը Պուտինի հետ խոսելու հնարավորություն կունենա, եթե Հայաստանի վարչապետը գա Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման։
Միրզոյանը և Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են օրակագային հարցեր
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են օրակագային հարցեր, X-ի իր էջում գրել...