Կրեմլը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփումների հնարավորությունը, հայտնում է Ռիա Նովոստին։
Պուտինը կխոսի Փաշինյանի հետ, եթե նա գա Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հիմա Պուտինի և Փաշինյանի շփումների մասով ծրագրեր չկան, բայց եթե Հայաստանի վարչապետը գա Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին, խոսելու հիանալի հնարավորություն կլինի»,- հայտարարել է Պեսկովը։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ նախագահությունն ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովին։ Նա նշել էր, որ այս պահին վերջնական որոշում չկա։
Նոյեմբերի 23-ին Լուկաշենկոն «հայ ընկերներին» կոչ էր արել մասնակցել ԵԱՏՄ Գերագույն խորհրդի դեկտեմբերին կայանալիք նիստին:
Սիրիայում գրոհայինները մտել են Հոմս և գրավել երկրի հարավային շրջանները. Reuters
Սիրիացի գրոհայինները Սիրիայի տարածքով ներխուժել են ԱՄՆ արվարձաններ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գործակալության տվյալներով՝ գրոհայինները հյուսիսից և...