«Սինեմարտ»-ի խոսնակ Լևոն Սարդարյանն Armenia today-ին մեկնաբանել է տուգանքից հետո ընկերության հետ Երևանի քաղաքապետարանի գործարք կնքելը։
«Ընկերությունը գործունեություն է ծավալում 2008 թվականից, ունի միջազգային բավական լուրջ գործընկերներ՝ թե՛ մատակարարներ, թե՛ ծառայություններ մատուցողներ, որոնք ունեն նաև ամանորյա լուսավորության փորձ։ Ենթադրում եմ, որ այդ ամենը հաշվի առնելով՝ քաղաքապետարանը դիմել է հենց «Սինեմարտ»-ին»,- նշել է նա։
Սարդարյանը 2020թ․ Քաղաքապետարանի կողմից տուգանքը հաշվապահական սխալի հետևանք է համարել։ Նրա խոսքով՝ արգելանքը երկու տարի անց է վճարվել, քանի որ ընկերության 100 տոկոս սեփականատեր Ռուբեն Շահինյանն այլ աշխատանքներով էր զբաղված և «ընկերության գործունեությունն, ըստ էության, այդ պահին կասեցված էր»։
Սարդարյանը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանը «Սինեմարտ»-ի հետ 202 մլն դրամի պայմանագիր է կնքել՝ ամանորյա լուսավորության համար։
Մանրամասները՝ տեսանյութում