Ֆրանսիան Հայաստանին լրացուցիչ 15 մլն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու համար, հաղորդում է երկրի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ լրացուցիչ միջոցներ կուղղվեն ՀԿ-ների, ԿԽՄԿ-ի, Հայկական Կարմիր խաչի և ՄԱԿ-ի գործակալությունների գործողություններին աջակցելու՝ բնակչության այս խոցելի խմբերին սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական օգնություն ստանալու և տրամադրելու համար:
Այս միջոցները հաշվի առնելով՝ Ֆրանսիայի կողմից տրամադրվող օգնության ընդհանուր գումարը կկազմի 27,5 մլն եվրո։ Նշվում է, որ Փարիզը նախկինում նույնպես շտապ բուժօգնություն է ցուցաբերել Հայաստանին, իսկ Լեռնային Ղարաբաղից մի քանի տուժածներ բուժօգնություն են ստացել ֆրանսիական հիվանդանոցներում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։