Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ քննարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև ԵԱՏՄ ձևաչափում փոխգործակցությանն առնչվող թեմաներ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:
Տարեվերջյան ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում անդամակցության դադարեցումը չի բխում Երևանի շահերից։