Հոգեթերապևտ Ֆարահ Հարիսը կիսվել է խորհուրդներով, թե ինչ սովորություններ կարող եք զարգացնել ձեր հուզական ինտելեկտը և ինքնագիտակցությունը բարելավելու համար: Այս հմտությունների շնորհիվ դուք կկարողանաք իրականացնել ձեր բոլոր ձգտումները, գրում է Incrussia.ru-ն։
Պարզեք ձեր նպատակների պատճառը:
Քանի որ մոտենում է Ամանորը, շատերը որոշումներ կկայացնեն «նոր, առողջ կյանք սկսելու», օրինակ՝ «Ես կգնամ մարզասրահ շաբաթը երեք օր» կամ «այս տարի ավելորդ ծախսերս կկրճատեմ կիսով չափ»։
Ըստ Հարրիսի, շատերը կձախողվեն, քանի որ նրանց որոշումները ճիշտ չեն ձևավորվում ուղեղում: Եթե ցանկանում եք ավելի հաճախ այցելել մարզասրահ, հավանաբար դրա համար պատճառ կա: Այն պետք է ներառվի ձեր նպատակային հայտարարության մեջ:
Դրական արդյունքի հասնելու համար «դուք պետք է էմոցիոնալ կապվածություն ունենաք նպատակին»,- ասում է Հարիսը: Հակառակ դեպքում՝ արագ կհրաժարվեք նրանից, ինչին ձգտում եք։
Նա առաջարկում է նպատակները ձևակերպել հետևյալ կերպ.
1․ Ես հասկանում եմ, որ գիշերներն ավելի լավ եմ քնում, երբ առողջ սնունդ եմ ուտում։
2․ Ես ուզում եմ ավելի շատ մարզվել կյանքիս տևողությունը մեծացնելու համար:
3․ Ես հպարտ եմ, երբ զսպում եմ ծախսելու սովորությունը: Այսպիսով, ես ուզում եմ ամեն ամիս ծախսել [X գումար] զվարճանքի համար:
4․ Ես ավելի շատ ուշադրություն կդարձնեմ իմ հոգեկան առողջությանը, որպեսզի կարողանամ ավելի լավ գլուխ հանել աշխատանքից:
5․ Ռազմավարությունը պահանջում է, որ դուք հասկանաք և կառավարեք ձեր հույզերը, ինչն օգնում է զարգացնել ձեր հուզական ինտելեկտը, ասում է Հարիսը:
Եվ նաև, ըստ մեկ այլ մասնագետի, պետք է ուշադրություն դարձնել այնպիսի զգացմունքների վրա, ինչպիսիք են երախտագիտությունը, կարեկցանքը և հպարտությունը, քանի որ դրանք հիանալի շարժիչ ուժեր են նպատակին հասնելու համար։
Առանձնացրեք ձեր աշխատանքը ձեր անհատականությունից
Դժվար է աշխատավայրում հասնել նպատակներին, երբ զգում եք, որ անկարող եք դա անել կամ կարծում եք, որ չեք համապատասխանում ձեր դերին: Փորձեք առանձնանալ այն աշխատանքից, որով զբաղվում եք։ Օրինակ, ուսուցիչը, ով մոռանում է դասի պլան ներկայացնել, պարտադիր չէ, որ վատ ուսուցիչ լինի: Սա կարող է ցույց տալ, որ նա պետք է աշխատի իր կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտությունների վրա:
«Դա այն չէ, թե ով եմ ես, այլ այն, ինչ ես անում եմ աշխատանքի ընթացքում»,- ասում է Հարրիսը: «Որպեսզի մենք իսկապես կենտրոնանանք այն ոլորտների վրա, որտեղ մենք բարելավման կարիք ունենք, պետք է կարողանանք առանձնացնել մեր էությունը մեր գործողություններից»:
Հարրիսը խորհուրդ է տալիս աշխատանքից դուրս որոշակի ժամեր առանձնացնել հոբբիների, հարաբերությունների կամ ցանկացած այլ բանի համար, որը ձեզ երջանիկ է դարձնում: Եվ նաև ամեն օր, որպես ծիսակարգ, կրկնեք՝ «Ես իմ աշխատանքը չեմ»։
Երկու գործողություններն էլ կօգնեն ձեզ բարելավել ձեր հայացքը, ավելի վստահ լինել աշխատանքում, ավելի լավ որոշումներ կայացնել և ամուր անձնական և մասնագիտական հարաբերություններ կառուցել, ասում է Հարվարդում կրթություն ստացած նյարդաբան Ջուլիետ Հանը:
«Դուք կարող եք ունենալ բոլոր տեխնիկական հմտություններն ու խարիզման, բայց եթե լիովին մոռանաք ձեր մասին և ինչպես եք շփվում աշխարհի հետ, շատ ավելի դժվար կլինի ամուր հարաբերություններ հաստատել, շեֆի հետ շփվել և ընկերական հարաբերություններ հաստատել գործընկերների հետ, որոնք անհրաժեշտ են իսկապես հաջողության հասնելու համար»,- ասել է նա։