Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը դեկտեմբերի 28-ին ԱՄՆ դոլարը գնում են 401.94 դրամ միջին գնով և վաճառում 408.58 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Դեկտեմբերի 27-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում նվազել է 0.08 դրամով։
Եվրոն ընդունվում է միջինը 442.03 դրամով, վաճառվում՝ 456.94 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0․68 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.34 դրամով, վաճառվում՝ 4.58 դրամով, նախորդ օրվա համեմատ՝ ռուբլու վաճառքի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 502.62 դրամով, վաճառվում՝ 531.12 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.95 դրամով։