Բաքուն 2022-2023 թվականներին 34 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։
Նշվում է, որ ադրբեջանական կողմը Կիևին հումանիտար օգնություն է տրամադրել, ինչպես նաև օգնություն է տրամադրել վերականգնման և վերակառուցման համար։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Ադրբեջանում Ուկրաինայի համար արկերի արտադրության մասին։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հերքել էր այս լուրերը։