Դեկտեմբերի 30-ին Երևանում թալանել են Գրիլյան» ռեստորանը, գողերը բացահայտվել են, հայտնում է shamshyan.com-ը:
Կայքը տեղեկացնում է, որ Թումանյան փողոցի 32 հասցեում գործող «Գրիլյան» ռեստորանը թալանել են։
Ռեստորանի տնօրեն 47-ամյա Դավիթ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը բացել է ռեստորանի դուռը, մտել ներս և պոկելու եղանակով գողացել ու իր հետ տարել է դրամարկղը։
Նույնը օրը պարեկները փողոցում բռնել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 2 քաղաքացու՝ գողություն կատարելու հիմնավոր կասկածով։ Նշված անձինք են Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Լևոն Ք․-ն և Երևանի բնակիչ 22-ամյա Տիգրան Մ․-ն։
Վերջինիս մոտ հայտնաբերվում է գաղտնի փականով դանակ, որով ռեստորանի դուռը բացել են ու մտել ներս։
Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գողության պահը ֆիքսվել է ռեստորանում տեղադրված տեսախցիկի կողմից: