Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում բուք է սկսվել, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
«Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ»,- հայտնել են հիմնադրամից և վարորդներին կոչ արել զգույշ լինել։ Օդերեւութաբանական մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզում հունվարի 5-ին օդի ջերմաստիճանը կտատանվի -1-ից +3-ի սահմաններում։