Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի նախաքննությամբ ձերբակալվել է 5 անձ, հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
«Նախնական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել դեռևս ինքնությունները չպարզված շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել նշված բնակչին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին գտնվել և վարույթն իրականցնող մարմնին են ներկայացվել միջադեպի` առերևույթ մասնակիցներից հինգը, որոնց վերաբերյալ կայացվել է վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու որոշում։
Հունվարի 12-ին հայտնել էինք, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում հնչած կրակոցների հնարավոր մասնակից է։ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ քրվարույթ է հարուցվել ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (խուլիգանությունը, առավելագույն պատիը՝ ազատազրկում՝ 5 տարի ժամկետով), 335-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութ ձեռք բերելը, իրացնելը, կրելը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով):
Ավելի ուշ Տիրան Խաչատրյանի պաշտպաններ Վարազդատ Հարությունյանը և Վաչե Սիմոնյանը հերքել էին մամուլում տարածվող տեղեկությունները, թե, իբր, նա փախել կամ թաքնվել է հունվարի 11-ին Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված վարույթի քննությունից։
Ռուստամ Բադասյանը հրաժարական է տվել ՊԵԿ նախագահի պաշտոնից
Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահի պաշտոնից հրաժարական է տվել, այդ մասին նա հայտնել է ՊԵԿ Facebook-յան էջում հրապարակած ուղերձում։ Բադասյանը չի...