Հայաստանի ներկայացուցիչ Աննա Բադալյանը երեք ոսկե մեդալ է նվաճել Նորվեգիայում ընթացող «Հյուսիսափայլ 2024» գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիան։
Բադալյանը բազմամարտում, ինչպես նաև օղակով և մահակներով վարժություններում գրավել է առաջին տեղը, տեղեկացրել են ֆեդերացիայից։