Թուրքիայի հարավ-արևելքում՝ Մալաթիայի նահանգում, հունվարի 25-ին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությանը (AFAD):
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բատալգազի քաղաքի շրջանում:
2023-ի փետրվարին Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ: Ավերածություններ էին գրանցվել Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել էր Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ Հայաստանը Սիրիային և Թուրքիային հումանիտար օգնություն էր փոխանցել։