Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը կաշխատի NBA-ում հանդես եկող «Միլուոկի Բաքս» ակումբում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
NBA-ում 30 տարվա փորձ ունեցող հայազգի մասնագետը կլինի «Միլուոկի Բաքսի» գլխավոր մարզիչ Դոկ Ռիվերսի օգնականը։
Ռեքս Կալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլին։
Հիշեցնենք, որ Հայաստանը փետրվարի 22-ին կանցկացնի առաջին հանդիպումը՝ մրցելով Ավստրիայի հավաքականի հետ, իսկ փետրվարի 25-ին կհյուընկալի Ալբանիային:
«Միլուոկի Բաքսը» NBA-ի չեմպիոն է դարձել 2 անգամ՝ 2021 թվականին և հեռավոր՝ 1971 թվականին: Այս թիմում են խաղացել են այնպիսի հայտնի բասկետբոլիստներ, ինչպիսիք են Քարիմ Աբդուլ-Ջաբարը, Սիդնի Մոնկրիֆը, Օսկար Ռոբերտսոնը, Բոբ Լենյերը, Ռեյ Ալենը, Էնդրյու Բոգուտը, Մայքլ Ռեդդը, Էրլ Բոյկինսը և Ջոն ՄաքԳլոքլինը։